«Կոստանդյան ընդ Փարթնրս» իրավաբանական ընկերություն
Հիմնադրված 2010թ. Կառավարող գործընկեր՝ Վլադիմիր Կոստանդյանի կողմից և 2018թ. ռեբրենդինգ անցած “Կոստանդյան ընդ Փարթնրս” իրավաբանական խորհրդատվական գրասենյակը իրականացնում է մասնագիտացված խորհրդատվություն բանկային, կորպորատիվ ոլորտներում ծառայությունների մատուցմամբ, խորհրդատվություն է մատուցում մտավոր սեփականության իրավունքի ոլորտում: Մենք տրամադրում ենք համապարփակ իրավաբանական խորհրդատվություն Հայաստանում և Կիպրոսում — սկսած ընկերության ձևավորումից և պետական գրանցումից, մինչև շարունակական իրավաբանական խորհրդատվություն և հաճախորդների շահերի պաշտպանություն դատական ատյաններում, ապահովում ենք փաստաթղթերի թարգմանություն, պատշաճ վավերացում, նոտարական գործարքների իրականացում: Մենք, հավանաբար, Հայաստանում գրանցված առաջին փաստաբանական գրասենյակն ենք, որն աշխատում է առցանց։ Մենք չունենք մեծ աշխատակազմ, ավելորդ գրասենյակային մենեջերներ, սուրճի մեքենաներ և ջրային հովացուցիչներ…
Մեր գրանցված գրասենյակը գտնվում է Էլիտ Պլազա բիզնես կենտրոնում, Երևանի կենտրոնում և մենք առավելագույնս նվազագույնի ենք հասցրել մեր ադմինիստրատիվ ծախսերը՝ աշխատելով մեր իրավաբանների հետ առցանց եղանակով, որի հետևանքով հնարավորություն ունենք ներկայացնել մեր հաճախորդներին զուտ իրավաբանական ծառայությունների համար հաշիվներ: Մեր հաճախորդներն են բանկային/ֆինանսական ոլորտի ընկերություններ, ոչ ռեզիդենտ ընկերություններ, որոնց համար մեր փաստաբանական գրասենյակը իրականացնում է կառավարող կազմակերպության գործառույթներ, մատուցում է իրավաբանական ծառայություններ, ինչպես նաև աշխատում է բարեգործական կազմակերպությունների հետ: