Բանկային գործառնություն

Բանկային գործառնություն

Մեր ընկերությունը ունի բանկային և ֆինանսական ոլորտի երկար տարիների փորձ, որը ձեռք է բերվել մշտական պրակտիկայի արդյունքում: Մենք խորհրդատվություն ենք տրամադրում և ներկայացնում հայկական և արտասահմանյան հայտնի ֆինանսական կազմակերպություններին, ինչպես նաև ֆինանսական ոլորտի այլ կառույցներին: Մենք օգնում ենք մեր հաճախորդներին բանակցել և մշակել ցանկացած կարգավորող կամ պայմանագրային փաստաթղթեր, եթե դա անհրաժեշտ է:
Մեր իրավաբանները ունեն երկար տարիների փորձ բանկային ոլորտում, և մենք գիտակցում ենք հաճախորդներին բանկային ծառայությունները ժամանակին և պատշաճ տրամադրելու կարևորությունը: Մենք ունենք հետևյալ գործառույթներն իրականացնելու փորձ.

  • Աջակցություն վարկային միջոցառումներին և վարկի ապահովմանը,
    Բանկերի հետ բանակցությունների վարում պայմանագրերի վիճելի կետերը պարզաբանելու համար,
  • Կորպորատիվ հաճախորդների և ֆիզիկական անձանց հաշիվների բացում և վարում,
  • Իրավական կարծիքների և հուշագրերի մշակում,
  • Իրավաբանական կարծիքի տրամադրում վարկային և այլ բանկային պայմանագրերի վերաբերյալ։

Կիպրոսի տեղական և միջազգային բանկերի հետ համագործակցության միջոցով մենք առաջարկում ենք մեր կորպորատիվ հաճախորդներին բանկային աջակցության ամբողջական և համապարփակ շրջանակ, ներառյալ հետևյալը.

  • Անձնական հաշիվների և (կամ) կորպորատիվ հաշիվների բացում,
  • Մասնավոր բանկային գործունեություն,
  • Վարկային և (կամ) դեբետային քարտի հնարավորություններ,
  • էլեկտրոնային եղանակով կառավարվող հաշիվներ (ինտերնետ բանկինգ)։

Հետադարձ կապ​