Մտավոր սեփականություն՝ հեղինակային և հարակից իրավունք
Մտավոր սեփականություն՝ հեղինակային և հարակից իրավունք
Մտավոր աշխատանք արդյունքը արժանի է օպտիմալ իրավական պաշտպանության՝ լինի դա գեղարվեստական ստեղծագործություն, տեխնիկական գյուտ, թե ընկերության խորհրդանիշ/լոգո: Մեր իրավաբանները խորհրդատվություն են տրամադրում գրական և գեղարվեստական օբյեկտ հանդիսացող սեփականության (հեղինակային իրավունք, հարակից իրավունքներ) և արդյունաբերական սեփականության (արտոնագրեր, ապրանքանիշեր, արդյունաբերական դիզայնի իրավունքներ, տիրույթի անուններ) վերաբերյալ: Մենք կօգնենք նաև ձեռք բերել և պահպանել Ձեր իրավունքները (նախնական ուսումնասիրություններ, մտավոր սեփականության նախնական որոնումներ, գրանցման ընթացակարգեր), շուկայացնել այդ իրավունքները (լիցենզիա և հանձնարարական պայմանագրեր) և պաշտպանել դրանք (առարկություններ, խախտումներ և այլն):
Հեղինակային իրավունքի մասին օրենքի ոլորտում մենք մատուցում ենք հետևյալ ծառայությունները.
Լիցենզիայի վերլուծություն և մշակում, հեղինակային իրավունքի մասին համաձայնագրեր ձեռք բերելը, իրավական կարծիքներ ներկայացնելը,
Ֆիլմերի արտադրության գործընթացում իրավաբանական խորհրդատվության տրամադրում, համաձայնագրերի վերլուծություն և պատրաստում,
Պրոդյուսերների հետ պայմանագրերի մշակում,
Բանակցություններ հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների վերաբերյալ (այլ կազմակերպությունների նկատմամբ),
Իրավական կարծիք տրամադրել հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների, սեփականության և ոչ սեփականության իրավունքի վերաբերյալ,
Հաճախորդի խորհրդատվություն Կինոարտադրության իրավական հարցերի վերաբերյալ, ներառյալ` Հաճախորդի համար համաձայնագրերի ամբողջ իրավական փաթեթի կազմումը, պատրաստումը,
Ապրանքային նշանների գրանցում և իրավաբանական խորհրդատվություն: