Իրավաբանական աջակցություն անշարժ գույքի ծրագրերի համար

Իրավաբանական աջակցություն անշարժ գույքի ծրագրերի համար

Մեր իրավաբանները մասնագիտացած են նաև անշարժ գույքի հարցում՝ ապահովելով, որ պատշաճ ընթացակարգեր պահպանվեն գույքի ձեռքբերման կամ վաճառքի ժամանակ: Մենք լիովին ծանոթ ենք գնման պայմանագրերի առանձնահատկություններին, հիփոթեքային փաստաթղթերին, սեփականության իրավունքի փաստաթղթերին և փոխանցման փաստաթղթերին վերաբերող անհրաժեշտ նրբություններին:
Անշարժ գույքի գնման գործընթացի ամենակարևոր դրույթներից մեկը դա երբ գումարը վճարվում և սեփականության իրավունքը փոխանցվում: Լիովին հասկանալով այդ ընթացի կարևորությունը, մեր իրավաբանները կարող են ապահովել, որ փոխանցումը կատարվի օրինական, պարտադիր և որը բխում է հաճախորդի լավագույն շահերից:
Մեր գրասենյակը նույնպես կարող է պատրաստել փաստաթղթեր, ուսումնասիրել սեփականության իրավունքի ապահովագրության պայմանագիրը, ավարտին հասցնել սեփականության իրավունքի որոնումները և կարգավորել գնման համար միջոցների փոխանցումը:

Մեր ծառայությունների շրջանակը ներառում է, բայց չի սահմանափակվում հետևյալով ՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում, այնպես էլ Կիպրոսում.

  • Անշարժ գույքի ձեռքբերման կամ իրացման վերաբերյալ պատշաճ ուսումնասիրություն (իրավական ռիսկերի գնահատում),
  • Աջակցություն անշարժ գույքի գնահատման գործում,
  • Աջակցություն իրավական ձևակերպումների և հարկային դաշտին վերաբերող հարցերում,
  • Անշարժ գույքի ձեռքբերմանը կամ վաճառքին վերաբերող բոլոր փաստաթղթերի մշակում, բանակցություններ, մեկնաբանություն և վերանայում, ներառյալ Նախարարների խորհրդի հաստատման հայտը (ոչ ԵՄ-ի համար), գույքի առուվաճառքի պայմանագիր և այլն,
  • Անշարժ գույքի հետ կապված դատավարություն,
    Կիպրոսում գնման գործարքին հաջորդող ծառայություններ:

Հետադարձ կապ